ՕԼԳԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԸ 3-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԻՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ<br /> ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ<br />


ՕԼԳԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԸ 3-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԻՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ
ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ

  • 06-03-2008 13:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Յազդ քաղաքում անցկացվեց սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության երիտասարդական մրցաշարը: Հայաստանի պատվիրակներից ճկասուսերակիրներ Սուսաննա Ղազարյանը գրավեց 5-րդ, իսկ Հայկ Գասպարյանը` 6-րդ տեղը: Խոցասուսերակիրներից Արթուր Կարապետյանը ճանաչվեց 8-րդը, Սպարտակ Հարությունյանը` 11-րդը, իսկ Հակոբ Սարոյանը` 16-րդը: Կանանց մրցաշարում տարիքային սահմանափակում չկար: Հայաստանից վետերան խոցասուսերակիր Օլգա Ջանփոլադյանը գրավեց պատվավոր 3-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play