ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ<br /> ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ
ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 03-03-2008 18:30:00   | Չինաստան  |  Սպորտ
ԳՈՒԱՆ ՉԺՈՈՒ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի Գուան Չժոու քաղաքում ավարտվեց սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունը: 3-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը պարտվեց Շոտլանդիայի (1:3), Ալժիրի (2:3), Սաուդյան Արաբիայի (0:3), Արաբական Միացյալ Էմիրությունների (1:3), Քուվեյթի (0:3) հավաքականներին եւ 104 թիմերի պայքարում ընդհանուր հաշվարկով գրավեց 71-րդ տեղը: Իր հաշվին Մուրադ Ասատրյանը տոնել է 3, իսկ Գարեգին Մկրտչյանը` 1 հաղթանակ:
Նոյյան տապան  -   Սպորտ