ԼԻՆԱՐԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 5,5<br /> ՄԻԱՎՈՐՈՎ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 3-ՐԴ ՏԵՂԸ<br />


ԼԻՆԱՐԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 5,5
ՄԻԱՎՈՐՈՎ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 3-ՐԴ ՏԵՂԸ

  • 03-03-2008 18:30:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Լինարես քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային սուպերմրցաշարը: 9-րդ եւ 10-րդ փուլերում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ: 10 փուլից հետո Արոնյանը 5,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Առաջատարը Վ.Անանդն է` 6,5 միավորով: Նրան հաջորդում է Մագնուս Կառլսենը (Նորվեգիա)` 6 միավորով: Մարտի 2-ին մրցաշարում հանգստի օր էր հայտարարված: Մարտի 3-ին նշանակված են 11-րդ փուլի հանդիպումները: Լ.Արոնյանի մրցակիցն է Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play