ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ 8-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ<br /> ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ 8-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻՆ

  • 29-02-2008 23:00:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Լինարես քաղաքում փետրվարի 28-ին մեկնարկեց շախմատի միջազգային սուպերմրցաշարի 2-րդ շրջանը: 8-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Վեսելին Թոփալովին (Բուլղարիա) եւ ռեւանշ վերցրեց Մորելիայում կրած պարտության համար: 8 հնարավորից 5,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): 4,5-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանում են Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Փետրվարի 29-ին Լ.Արոնյանը սպիտակներով մրցում է Անանդի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play