Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնեց ԱՄԷ, Սինգապուր եւ Ավստրալիա<br />


Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնեց ԱՄԷ, Սինգապուր եւ Ավստրալիա

  • 24-03-2011 15:55:48   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 23-ից ապրիլի 1-ը աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի Հանրապետություն եւ Ավստրալիա: ՀՀ սփյուռքի նախարարը ԱՄԷ-ում եղել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնուհետեւ հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին: Հ.Հակոբյանը Սինգապուրում կհանդիպի Սինգապուրի հայ համայնքի ղեկավար մարմնի անդամներին, կմասնակցի ,Հայկական ժառանգությունե անսամբլի համերգին եւ կայցելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Մարտի 28-ին Հ.Հակոբյանը կմեկնի Ավստրալիա, որտեղ հանդիպումներ կունենա Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հետ: Նախարարը կայցելի նաեւ Համազգայինի Գօլստըն վարժարան, այնուհետեւ Հայ Ազգային Կոմիտեի գրասենյակում կհանդիպի Վարանդ Մկրտիչյանի եւ գրասենյակի անդամների հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play