Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնեց ԱՄԷ, Սինգապուր եւ Ավստրալիա
24-03-2011 15:55:48 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 23-ից ապրիլի 1-ը աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի Հանրապետություն եւ Ավստրալիա:
ՀՀ սփյուռքի նախարարը ԱՄԷ-ում եղել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնուհետեւ հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:
Հ.Հակոբյանը Սինգապուրում կհանդիպի Սինգապուրի հայ համայնքի ղեկավար մարմնի անդամներին, կմասնակցի ,Հայկական ժառանգությունե անսամբլի համերգին եւ կայցելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Մարտի 28-ին Հ.Հակոբյանը կմեկնի Ավստրալիա, որտեղ հանդիպումներ կունենա Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հետ: Նախարարը կայցելի նաեւ Համազգայինի Գօլստըն վարժարան, այնուհետեւ Հայ Ազգային Կոմիտեի գրասենյակում կհանդիպի Վարանդ Մկրտիչյանի եւ գրասենյակի անդամների հետ: