UITE-ն ձեռնարկում է «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը<br />


UITE-ն ձեռնարկում է «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը

  • 24-03-2011 15:38:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ներկայիս մրցակցային միջավայրում ծառայությունների որակի եւ բիզնեսի արդյունավետության բարձրացումը, հաճախորդների, գույքի եւ ակտիվների կառավարումը կարեւորագույն գործոններ են բիզնեսի հաջողության համար: Նմանատիպ խնդիրների լուծումն այսօր մեծապես կապված է բիզնեսի տեխնոլոգիական վերազինումից: Հաշվի առնելով վերոնշյալը` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE) ձեռնարկում է նոր նախագիծ` ,Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համարե թեմատիկ հանդիպումների շարք, որի նպատակն է տնտեսության տարբեր ոլորտների գործարարներին ներկայացնել կիրառելի տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաեւ նրանց մշտապես իրազեկ պահել տեխնոլոգիական նորություններին: Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր ամիս շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների համար կանցկացվի թեմատիկ հանդիպում ՏՀՏ ընկերությունների հետ, որի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց հետաքրքրող տեխնոլոգիական բոլոր լուծումներին մեկ վայրում, ինչպես նաեւ համատեղ քննարկել փոփոխվող շուկայի պայմաններում պահանջները նոր տեխնոլոգիաների նկատմամբ: Հանդիպումների շարքի շրջանակում կընդգրկվեն հետեւյալ ոլորտները` բանկեր, շինարարություն, բժշկություն եւ ֆարմացեւտիկա, հանքարդյունաբերություն, ոսկերչություն, առեւտուր/պահեստավորում, ապահովագրություն, սննդային արդյունաբերություն, ոչ սննդային արդյունաբերություն, տրանսպորտ, տուրիզմ, գյուղատնտեսություն, կրթություն: Միջոցառման անդրանիկ հանդիպումը տեղի կունենա ս.թ. մարտի 25-ին ու 31-ին եւ նվիրված կլինի տեխնոլոգիաների կիրառմանը բանկային ոլորտում: Միջոցառման սկիզբը ժամը 10:00 է, իսկ մինչ այդ` 09:40-ին, լրագրողների համար տեղի կունենա բրիֆինգ, որը կվարեն ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը եւ Հայաստանի Բանկերի Միության տնօրեն Սեյրան Սարգսյանը: Միջոցառումը կանցկացվի Հայաստանի Բանկերի Միության գրասենյակի դահլիճում /Կորյունի փող., 19ա շենք, 6-րդ հարկ/: Միջոցառումը կիրականացվի Հայաստանի Բանկերի Միության եւ ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ: Անդրանիկ հանդիպման ընթացքում բանկային ոլորտին ուղղված տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները: ԻՏՁՄ մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով, հիմնադիրներն են ,Միգմաե, ,Ալգորիթմե, ,Լինկե, ,Հայկական ծրագրերե, ,Արմինկոե եւ ,Սեդիթե ընկերությունները: ԻՏՁՄ անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է: 2011թ. մարտի 11-ի դրությամբ նրանց թիվը հասել է 52-ի: Մեր անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպություններ են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի, հետազոտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսը, DigiTec ցուցահանդես-ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար թեմատիկ հանդիպումների շարքը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play