ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԳՄ-Ի<br /> ՇԱՐՔԵՐՈՒՄ<br />


ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԳՄ-Ի
ՇԱՐՔԵՐՈՒՄ

  • 28-10-2008 15:46:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) ներկայիս նախագահ Լեւոն Անանյանի, ՀԳՄ-ի նախկին նախագահ Աբգար Ափինյանը տարիներ շարունակ «քայքայիչ գործունեություն» է ծավալել իր եւ «Գրական թերթի» դեմ: Հայտարարելով այս մասին հոկտեմբերի 28-ի ասուլիսում, Լ.Անանյանը հավելեց նաեւ, որ Ա.Ափինյանի հիմնադրած «Նոր դար» հանդեսն էլ հրատարակվում էր միմիայն իրեն պախարակելու համար: Բացի դրանից տարբեր անուններով Ա.Ափինյանը մամուլում հանդես էր գալիս իր դեմ հոդվածներով: «Նա այդպես էլ չհամակերպվեց, որ Գրողների միության նախագահ եմ ընտրվել ես, եւ բաց չէր թողնում հերյուրանքներ տարածելու առիթը»,- նշեց ՀԳՄ-ի նախագահը: Նրա խոսքերով, միության շարքերը լքելուց հետո Ա.Ափինյանը զանգահարել է իրեն եւ առաջարկել «զինադադար» կնքել: Լ.Անանյանին է զանգահարել նաեւ մեկ այլ գրող եւ ասել, որ եթե Ա.Ափինյանին թողնեն միության շարքերում, ապա վերջինս էլ կխոստովանի, թե ում պատվերն է կատարել վերջին տարիներին: «Այդ տարիների ընթացքում Ա.Ափինյանը ինձ միմիայն վարկաբեկել է, եւ ես չեմ պատրաստվում նրան ետ վերադարձնել: Ի վերջո պարզ դարձավ, որ այս աղմուկն էլ արհեստական էր»,- նշեց Լ.Անանյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play