ԼԵՒՈՆ ԱՆԱՆԵԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԳՄ-Ի<br /> ՇԱՐՔԵՐՈՒՄ<br />


ԼԵՒՈՆ ԱՆԱՆԵԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԳՄ-Ի
ՇԱՐՔԵՐՈՒՄ

  • 28-10-2008 15:46:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) ներկայիս նախագահ Լեւոն Անանեանի, ՀԳՄ-ի նախկին նախագահ Աբգար Ափինեանը տարիներ շարունակ «քայքայիչ գործունէութիւն» է ծավալել իր եւ «Գրական թերթի» դէմ: Յայտարարելով այս մասին հոկտեմբերի 28-ի ասուլիսում, Լ.Անանեանը յաւելեց նաեւ, որ Ա.Ափինեանի հիմնադրած «Նոր դար» հանդէսն էլ հրատարակւում էր միմիայն իրեն պախարակելու համար: Բացի դրանից տարբեր անուններով Ա.Ափինեանը մամուլում հանդէս էր գալիս իր դէմ յօդուածներով: «Նա այդպէս էլ չհամակերպվեց, որ Գրողների միութեան նախագահ եմ ընտրուել ես, եւ բաց չէր թողնում հերյուրանքներ տարածելու առիթը»,- նշեց ՀԳՄ-ի նախագահը: Նրա խօսքերով, միութեան շարքերը լքելուց յետոյ Ա.Ափինեանը զանգահարել է իրեն եւ առաջարկել «զինադադար» կնքել: Լ.Անանեանին է զանգահարել նաեւ մէկ այլ գրող եւ ասել, որ եթէ Ա.Ափինյանին թողնեն միութեան շարքերում, ապա վերջինս էլ կխոստովանի, թէ ում պատվերն է կատարել վերջին տարիներին: «Այդ տարիների ընթացքում Ա.Ափինեանը ինձ միմիայն վարկաբեկել է, եւ ես չեմ պատրաստւում նրան յետ վերադարձնել: Ի վերջոյ պարզ դարձաւ, որ այս աղմուկն էլ արհեստական էր»,- նշեց Լ.Անանեանը:
  -   Մշակոյթ