2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱՆՁՎԱԾ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է<br /> 30,4%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՆԸ` 70,5%-ՈՎ ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱՆՁՎԱԾ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է
30,4%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՆԸ` 70,5%-ՈՎ ԱՃԵԼ

  • 28-10-2008 13:36:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 4,9 մլրդ դրամ (մոտ 15,9 մլն ԱՄՆ դոլար) պարզեցված հարկ, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 30,4%-ով կամ 2,1 մլրդ դրամով: Դա պայմանավորել է «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն 2008թ.-ի հունվարի 1-ից կրճատվել են պարզեցված հարկի գործունեության տեսակները, ինչպես նաեւ նախատեսվել են սահմանափակումներ առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության, բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 7,4 մլրդ դրամ` 21,8%-ով կամ 1,3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է օգտակար հանածոների արդյունահանման համար գանձված վճարների, ինչպես նաեւ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված բնապահպանական վճարների ավելացմամբ: 2008թ.-ի ինն ամիսներին ՀՀ պետբյուջե են մուտքագրվել ավելի քան 14,7 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես, 6,9 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիները եւ կոնցեսիոն վճարները, շուրջ 2,9 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 2,9 մլրդ դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1,4 մլրդ դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները, 650,1 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերն ավելացել են 70,5%-ով կամ 6,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումներով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play