ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՄՆԱՑԵԼ Է 1<br /> ՓՈՒԼ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՄՆԱՑԵԼ Է 1
ՓՈՒԼ

  • 23-10-2008 20:42:00   | Հունաստան  |  Սպորտ
ԿԱԼԻԵՏԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Կալիտեա քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում հոկտեմբերի 22-ին կայացան նախավերջին` 6-րդ, փուլի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց «Միկան» 2,5:3,5 հաշվով պարտվեց Ռուսաստանի «ՏՊՍ Սարանսկ»-ին, իսկ ՖԻՄԱ-ն` նույն հաշվով` Ավստրիայի «Ադվիզորի ինվեստ Բատետ»-ին: «Բանկային արքա»-ն 3,5:2,5 հաշվով հաղթեց Հունգարիայի «Հալադաս-Զով-Զոմբարել»-ին: Կանանց «Միկա» ակումբը 4:0 հաշվով առավելության հասավ Լիտվայի «Պանեվեժիսի» նկատմամբ եւ այժմ 7 միավորով բաժանում է 7-8-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում «Բանկային արքա»-ն եւ «Միկան» վաստակել են 8-ական միավոր ու բաժանում են 10-20-րդ տեղը: ՖԻՄԱ-ն 6 միավորով 28-րդն է: Հոկտեմբերի 23-ին նշանակված են վերջին` 7-րդ փուլի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ