ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՄԻԱՅՆ «ՖԻՄԱ»-Ն<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՄԻԱՅՆ «ՖԻՄԱ»-Ն

  • 22-10-2008 15:06:00   | Հունաստան  |  Սպորտ
ԿԱԼԻԵՏԱ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Կալիտեա քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում հոկտեմբերի 21-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Կանանց մրցաշարում Հայաստանի «Միկան» 1,5:2,5 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի «Էկոնոմիստից» եւ 5 միավորով բաժանում է 9-11-րդ տեղը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի «Միկան» 2,5:3,5 հաշվով զիջեց Գերմանիայի «Բադեն-Բադեն»-ին: «Բանկային արքա»-ն նույն հաշվով պարտվեց Գերմանիայի մեկ այլ` «Մյուլհեյմ Նորդ», ակումբին: Իսկ «ՖԻՄԱ»-ն 4,5:1,5 հաշվով առավելության հասավ Իտալիայի «Մենդրիսիոյի» նկատմամբ: 5 փուլից հետո «Միկան» 8 միավորով բաժանում է 4-11-րդ, իսկ «Բանկային արքա»-ն եւ «ՖԻՄԱ»-ն` 6-ական միավորով` 15-29-րդ տեղը: Հոկտեմբերի 22-ին նշանակված են 6-րդ փուլի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ