ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏՈՆԵՑԻՆ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏՈՆԵՑԻՆ

  • 21-10-2008 17:02:00   | Հունաստան  |  Սպորտ
ԿԱԼԻԵՏԱ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 20-ին Հունաստանի Կալիտեա քաղաքում Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում կայացան 4-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց «Միկա» ակումբը 3,5:1,5 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի «Ուրալի», ՖԻՄԱ-ն` 6:0 հաշվով` Լյուքսեմբուրգի «Գամբիտի», իսկ «Բանկային արքա»-ն 5:1 հաշվով` Բելգիայի «Էինատենի» նկատմամբ: Կանանց մրցաշարում Հայաստանի «Միկան» 2,5:1,5 հաշվով հաղթեց Ռումինիայի «Պոլիտեխնիկա կոդնար»-ին: Տղամարդկանց առաջնությունում «Միկան» 8 միավորով բաժանում է 1-3-րդ տեղը, «Բանկային արքա»-ն 6 միավորով` 9-րդն է, իսկ ՖԻՄԱ-ն 4 միավորով` 27-րդը: Կանանց մրցաշարում Հայաստանի «Միկան» 5 միավորով ընթանում է 8-րդ տեղում: Հոկտեմբերի 21-ին նշանակված են 5-րդ փուլի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ