ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ 48 ՖԻԼՄ<br />


ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ 48 ՖԻԼՄ

  • 17-10-2008 09:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվող Մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միաջազգային փառատոնում այս անգամ կներկայացվի 23 երկրի 48 ֆիլմ: Երեւանյան մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում ազդարարելով փառատոնի բացումը, նշեց, որ ավանդական դարձած մանկական կինոյի այս տոնը կրկին ժպիտներ կպարգեւի Երեւանի, Արցախի ու մարզերի երեխաներին, կայցելի մշակույթի տներ, դպրոցներ, մանկատներ ու հիվանդանոցներ: Փառատոնը հազարավոր երեխաների հնարավորություն կընձեռի դիտելու վերջին տարիներին նկարահանված լավագույն մանկական ֆիլմերը: «Սրանից ավելի մեծ ու կարեւր բան չկա աշխարհում, քան գրել, նկարել, երեգել, կինո ու թատրոն բեմադրել մանուկների համար: Ամենախիստ հանդիստեսն ու ընթերցողը դա երեխան է, իսկ նրա ստեղծած արվեստը ամենաանաղարտն ու ճշմարիտն է»,- համոզված է ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Փառատոնի մասնակիցներին ողջունեց նաեւ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Անդրեյ Խրժանովսկին: Նա համոզված է, որ Երեւանում արդեն 4-րդ անգամ անցկացվող մանկական կինոյի փառատոնը կրկին միավորել է ամենագեղեցիկ արվեստի` մանկական կինոյի բոլոր երկրպագուներին: «Այս հրաշալի քաղաքում 5 օր շարունակ կթեւածի բարեկամության ջերմ ու հարզատ մթնոլորտը, որ տարիներ առաջ ես տեսել եմ այս նույն վայրում»,- ընդգծեց ռուս արվեստագետը: Մանկական ֆիլմերի փառատոնում մրցույթ է սահմանված երկու լիամետրաժ եւ անիմացիոն ֆիլմերի համար: Ժյուրիներն ունեն երկուական նախագահներ` կազմված տարեց եւ կրտսեր կինոգետներից. խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցութային ժյուրին ղեկավարում են Անժեյ Ռոման Յասիեւիչը (Լեհաստան) եւ Արտյոմ Աբրահամյանը, իսկ անիմացիոնը` Դավիթ Չերկասսկին (Ուկրաինա) եւ Բաբկեն Սիմոնյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play