ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ 48 ՖԻԼՄ<br />


ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ 48 ՖԻԼՄ

  • 17-10-2008 09:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնութեամբ Երեւանում անցկացուող Մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միաջազգային փառատոնում այս անգամ կներկայացուի 23 երկրի 48 ֆիլմ: Երեւանեան մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի նախագահ Նունէ Մանուկեանը Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնում ազդարարելով փառատոնի բացումը, նշեց, որ աւանդական դարձած մանկական կինոյի այս տոնը կրկին ժպիտներ կը պարգեւի Երեւանի, Արցախի ու մարզերի երեխաներին, կայցելի մշակոյթի տներ, դպրոցներ, մանկատներ ու հիւանդանոցներ: Փառատոնը հազարաւոր երեխաների հնարաւորութիւն կընձեռի դիտելու վերջին տարիներին նկարահանուած լաւագոյն մանկական ֆիլմերը: «Սրանից աւելի մեծ ու կարեւր բան չկայ աշխարհում, քան գրել, նկարել, երեգել, կինո ու թատրոն բեմադրել մանուկների համար: Ամենախիստ հանդիստեսն ու ընթերցողը դա երեխան է, իսկ նրա ստեղծած արուեստը ամենաանաղարտն ու ճշմարիտն է»,- համոզուած է ՀՀ մշակոյթի փոխնախարար Դավիթ Մուրադեանը: Փառատոնի մասնակիցներին ողջունեց նաեւ Ռուսաստանի արուեստի վաստակաւոր գործիչ Անդրեյ Խրժանովսկին: Նա համոզուած է, որ Երեւանում արդէն 4-րդ անգամ անցկացուող մանկական կինոյի փառատոնը կրկին միաւորել է ամենագեղեցիկ արուեստի` մանկական կինոյի բոլոր երկրպագուներին: «Այս հրաշալի քաղաքում 5 օր շարունակ կթեւածի բարեկամութեան ջերմ ու հարզատ մթնոլորտը, որ տարիներ առաջ ես տեսել եմ այս նոյն վայրում»,- ընդգծեց ռուս արուեստագէտը: Մանկական ֆիլմերի փառատոնում մրցոյթ է սահմանուած երկու լիամետրաժ եւ անիմացիոն ֆիլմերի համար: Ժյուրիներն ունեն երկուական նախագահներ` կազմուած տարեց եւ կրտսեր կինոգետներից. խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցութային ժյուրին ղեկավարում են Անժեյ Ռոման Յասիեւիչը (Լեհաստան) եւ Արտյոմ Աբրահամեանը, իսկ անիմացիոնը` Դավիթ Չերկասսկին (Ուկրաինա) եւ Բաբկէն Սիմոնեանը:
  -   Մշակոյթ