ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ<br /> ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»<br />


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

  • 14-10-2008 17:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 14-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի մարզական ակտիվի համաժողով, որին մասնակցեցին տարբեր մարզական գերատեսչությունների, ֆեդերացիաների, մարզադպրոցների պատասխանատու աշխատողներ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ Պեկինի 29-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների ունեցած մրցելույթների, նշելով, որ նախորդի` Աթենքի օլիմպիադայի, համեմատ առաջընթացն ակնհայտ է: Նախարարը դրական գնահատեց հատկապես հայ ծանրորդների մրցելույթները: Միաժամանակ Ա.Գրիգորյանը հիշատակեց նաեւ հանրապետության մարզադպրոցներում առկա բազմաթիվ թերությունները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերով, հայրենական սպորտը արմատական վերափոխումների խիստ կարիք ունի: Նա հայտնեց, որ ըմբշամարտի, բռնցքամարտի եւ ձյուդոյի հանրապետական ֆեդերացիաների եւ այդ մարզաձեւերի հավաքականների գլխավոր մարզիչների փոփոխություններ կկատարվեն: Ըստ Գ.Ծառուկյանի, օլիմպիական քառամյա փուլում աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիրներ չտված օլիմպիական հերթափոխի մարզադպրոցների տնօրենները նույնպես իրենց տեղը կզիջեն արժանիներին:
Նոյյան տապան  -   Սպորտ