ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ. «ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒ ՈՐԵՒԷ<br /> ՀՐԱՎԵՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»<br />


ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ. «ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒ ՈՐԵՒԷ
ՀՐԱՎԵՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

  • 05-10-2008 12:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը չի սիրում նշել հոբելյաններ, եւ համարում է, որ իր 80-ամյակի առթիվ Երեւանում կազմակերպված մեկ հոբելյանական համերգը լիովին բավարար է: Վերջին տարիներին մաեստորն աշխատում եւ ապրում է ԱՄՆ-ում, այդուհանդերձ բաց չի թողնում Հայաստան գալու որեւէ հրավեր կամ հնարվորություն. «Ես շատ եմ սիրում Երեւանը, այստեղ ես թողել իմ անցյալի լավագույն տարիները»: Այս ամենի մասին, մաեստրո Օրբելյանը լրագրողների հետ կիսվեց հոկտեմբերի 4-ին, «Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում կազմակերպված հանդիպան ժամանակ: Մտերիմների բնորոշմամբ, չափազանց կենսխինդ ու հրաշալի հումորով լեցուն արվեստագետը իսկապես շատ է սիրում իր հայրենիքը, սիրում է երաժշտությունը եւ հատկապես «սիրում է կանանաց»: 80-ամյա երաժիշտը, ով ծնունդով Զանգեզուրից է` Տաթեւից, սերվում է Օրբելիների հայտնի տոհմից: Նա 70-ամյա հայկական ջազի հիմնադիրներից մեկն է: 60-ական թվականներից Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբը` այն ժամանակ շատերի կողմից այն ճանաչված էր հենց այդ անվանումով, երաժշտութան ասպարեզում համարվում էր «ՍՍՀՄ հավաքական»: Նրա նվագախմբի երգիչ-երգչուհիներից շատերը հետագայում դարձան հանրաճանաչ ինչպես ԱՊՀ տարծքում, այնպես էլ արտերկրում: Խոսելով հայկական ջազի անցած ճանապարհի մասին, Կ.Օրբելյանը նշեց, որ 1938 թվականին կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի հիմնադրաված Ջազային նվագախումբը այս տարիներին ոչ միայն պահպանել է իր գոյությունը, այլեւ անցել է գործունեության փառահեղ ճանապարհ, եւ այսօր ունի իր ավանդույթներն ու ուղղությունը: «Ես երախտապարտ եմ Արտեմ Այվազյանին, որ 1943 թվականին, երբ, ես դեռեւս 14 տարեկան էի, կանչեց Հայաստան` վստահելով ինձ Պետական էստրադային նվագախումբի դաշնակահարի աթոռը: Ես չեմ պատկերացնում, եթե չլիներ այդ հրավերը` ինչպես կդասավորվեր իմ հետագա կյանքն առհասրակ»,- ասաց մաեստորն: Խոսելով արդի ջազային եւ էստրադային երաժշտության եւ այդ ժանրերում կատարողների մասին, մաեստրոն նշեց, որ ինքը շատ բարձր է գնահատում այսօրվա երիտասարդությանը: Միաժամանակ նա ընդունում, է, որ վերջիններիս մեջ քիչ չեն նաեւ այնպսիները, որոնք պատահականորեն են հայտնվել այդ ասպարեզում. «սկայան ժամանակը կատարում է իր գործը` կարողանում է զտել իսկականն` անիսկականից, իսկ պատահակնները հեռանում են բեմից ինքնաբերաբար: Մաեստրոն խոսեց նաեւ արդի հայկական ռաբիսի մասին, նշելով, որ պսեվդո-արեւելյան` արաբական ու թուրքական մոտիվներով հնչող արդի երաժշտությունը հեռու է հայկական «իսկական ռաբիսից»: Իսկ «հայկական ռաբիսի» էտալոնը, մաեստրոյի համոզմամբ, դա Արամ Ասատրյանն էր: Կ.Օրբելյանը նշեց նաեւ, որ «Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում կազամկերպված հոբելյանկան համերգին մասնակցելու են ժամանակին իր ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագխմբի 70-80-ական թվականների երգիչ-երգչուհիները, այդ թվում` ԱՄՆ-ից ժամանած Էռնա Յուզբաշյանը, Գայնե Հովհաննիսյանը, Սյուզան Մարգարյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Լարիսա Դոլինան` Ռուսաստանից եւ այլոք: Համերգին հնչելու են մաեստրոյի նոր գործերը, ինչպես նաեւ 60-ականնների որոշ երգեր: Անվանի կոմպոզիտորը վերջին տարիներին ԱՄՆ-ում նոր` 8 ձայնասկավառակ է թողարկել` նոր ստեղծագործութուններով: Մաեստրոյի հոբելյանը դեկտեմբերի 12-ին նշվելու է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում` ռուսաստանյան աստղերի մասնակցությամբ: Այդ կապակցության դեկտեմբերին Մոսկվա կժամանի նաեւ ֆրանսիական երաժշտության ճանաչված դեմքերից մեկը` Միշել Լեգրան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play