ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ. «ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒ ՈՐԵՒԷ
ՀՐԱՎԵՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
05-10-2008 12:00:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մաեստրո Կոնստանտին
Օրբելյանը չի սիրում նշել հոբելյաններ, եւ համարում է, որ իր
80-ամյակի առթիվ Երեւանում կազմակերպված մեկ հոբելյանական համերգը
լիովին բավարար է: Վերջին տարիներին մաեստորն աշխատում եւ ապրում է
ԱՄՆ-ում, այդուհանդերձ բաց չի թողնում Հայաստան գալու որեւէ հրավեր
կամ հնարվորություն. «Ես շատ եմ սիրում Երեւանը, այստեղ ես թողել
իմ անցյալի լավագույն տարիները»: Այս ամենի մասին, մաեստրո
Օրբելյանը լրագրողների հետ կիսվեց հոկտեմբերի 4-ին, «Հայկական ջազ
- 70»-ի շրջանակներում կազմակերպված հանդիպան ժամանակ: Մտերիմների
բնորոշմամբ, չափազանց կենսխինդ ու հրաշալի հումորով լեցուն
արվեստագետը իսկապես շատ է սիրում իր հայրենիքը, սիրում է
երաժշտությունը եւ հատկապես «սիրում է կանանաց»:
80-ամյա երաժիշտը, ով ծնունդով Զանգեզուրից է` Տաթեւից,
սերվում է Օրբելիների հայտնի տոհմից: Նա 70-ամյա հայկական ջազի
հիմնադիրներից մեկն է: 60-ական թվականներից Կ.Օրբելյանի ղեկավարած
Հայաստանի պետական էստրադային նվագախումբը` այն ժամանակ շատերի
կողմից այն ճանաչված էր հենց այդ անվանումով, երաժշտութան
ասպարեզում համարվում էր «ՍՍՀՄ հավաքական»: Նրա նվագախմբի
երգիչ-երգչուհիներից շատերը հետագայում դարձան հանրաճանաչ ինչպես
ԱՊՀ տարծքում, այնպես էլ արտերկրում:
Խոսելով հայկական ջազի անցած ճանապարհի մասին, Կ.Օրբելյանը
նշեց, որ 1938 թվականին կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի հիմնադրաված
Ջազային նվագախումբը այս տարիներին ոչ միայն պահպանել է իր
գոյությունը, այլեւ անցել է գործունեության փառահեղ ճանապարհ, եւ
այսօր ունի իր ավանդույթներն ու ուղղությունը: «Ես երախտապարտ եմ
Արտեմ Այվազյանին, որ 1943 թվականին, երբ, ես դեռեւս 14 տարեկան
էի, կանչեց Հայաստան` վստահելով ինձ Պետական էստրադային
նվագախումբի դաշնակահարի աթոռը: Ես չեմ պատկերացնում, եթե չլիներ
այդ հրավերը` ինչպես կդասավորվեր իմ հետագա կյանքն առհասրակ»,-
ասաց մաեստորն:
Խոսելով արդի ջազային եւ էստրադային երաժշտության եւ այդ
ժանրերում կատարողների մասին, մաեստրոն նշեց, որ ինքը շատ բարձր է
գնահատում այսօրվա երիտասարդությանը: Միաժամանակ նա ընդունում, է,
որ վերջիններիս մեջ քիչ չեն նաեւ այնպսիները, որոնք պատահականորեն
են հայտնվել այդ ասպարեզում. «սկայան ժամանակը կատարում է իր
գործը` կարողանում է զտել իսկականն` անիսկականից, իսկ պատահակնները
հեռանում են բեմից ինքնաբերաբար: Մաեստրոն խոսեց նաեւ արդի
հայկական ռաբիսի մասին, նշելով, որ պսեվդո-արեւելյան` արաբական ու
թուրքական մոտիվներով հնչող արդի երաժշտությունը հեռու է հայկական
«իսկական ռաբիսից»: Իսկ «հայկական ռաբիսի» էտալոնը, մաեստրոյի
համոզմամբ, դա Արամ Ասատրյանն էր:
Կ.Օրբելյանը նշեց նաեւ, որ «Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում
կազամկերպված հոբելյանկան համերգին մասնակցելու են ժամանակին իր
ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագխմբի 70-80-ական
թվականների երգիչ-երգչուհիները, այդ թվում` ԱՄՆ-ից ժամանած Էռնա
Յուզբաշյանը, Գայնե Հովհաննիսյանը, Սյուզան Մարգարյանը, Ռադիկ
Գաբրիելյանը, Լարիսա Դոլինան` Ռուսաստանից եւ այլոք:
Համերգին հնչելու են մաեստրոյի նոր գործերը, ինչպես նաեւ
60-ականնների որոշ երգեր: Անվանի կոմպոզիտորը վերջին տարիներին
ԱՄՆ-ում նոր` 8 ձայնասկավառակ է թողարկել` նոր
ստեղծագործութուններով:
Մաեստրոյի հոբելյանը դեկտեմբերի 12-ին նշվելու է նաեւ
Ռուսաստանի մայրաքաղաքում` ռուսաստանյան աստղերի մասնակցությամբ:
Այդ կապակցության դեկտեմբերին Մոսկվա կժամանի նաեւ ֆրանսիական
երաժշտության ճանաչված դեմքերից մեկը` Միշել Լեգրան: