ՌՈՒՍԱԿԱՆ «ՉԵԼՈՎԵԿ» ԹԱՏՐՈՆԻ «ԽԵՂԿԱՏԱԿԻ ԱՆԱՄՈՐՖՈԶՆԵՐ»<br /> ՆԵՐԿԱՅՑՈՒՄՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅՖԵՍՏ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ<br /> ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՌՈՒՍԱԿԱՆ «ՉԵԼՈՎԵԿ» ԹԱՏՐՈՆԻ «ԽԵՂԿԱՏԱԿԻ ԱՆԱՄՈՐՖՈԶՆԵՐ»
ՆԵՐԿԱՅՑՈՒՄՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅՖԵՍՏ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ
ՓԱՌԱՏՈՆԸ

  • 03-10-2008 19:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «Չելովեկ» շարժման թատրոնի «Խեղկատակի անամորֆոզներ» ներկայացմամբ հոկտեմբերի 4-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «ՀայՖեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնը: Արդեն 6-րդ անգամ անցկացվող այս փառատոնի 8 օրերի ընթացքում երեւանյան 17 բեմահարթակներում կներկայացվեն աշխարհի 30 երկրների 45 թատերախմբերի 100 ներկայացումներ: Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իսրայելից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից Երեւան ժամանած թատերական խմբերը հայ հանդիսատեսին կներկայացնեն բազմաժանր` մնջախաղի, դրամատիկական, տիկնիկային, խամաճիկների, ինչպես նաեւ ժամանակակից պարի թատրոնների լավագույն ներկայացումներ: Մինչեւ «ՀայՖեստ»-ի պաշտոնական բացումը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա բացօթյա ներկայացում եւ հանդիսություն, որին կմասնակցեն տարբեր թատերախմբեր: Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ փառատոնին ներկա կգտնվեն հանրաճանաչ արվեստագետներ, միջազգային փառատոնների նախագահներ, թատերագետներ, որոնք տեղում կանցկացնեն սեմինարներ եւ «կլոր սեղաններ»` նվիրված Հայաստանում մշակութային քաղաքականության եւ արտմենեջմենթի զարգացմանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play