ՌՈՒՍԱԿԱՆ «ՉԵԼՈՎԵԿ» ԹԱՏՐՈՆԻ «ԽԵՂԿԱՏԱԿԻ ԱՆԱՄՈՐՖՈԶՆԵՐ»<br /> ՆԵՐԿԱՅՑՈՒՄՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅՖԵՍՏ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ<br /> ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՌՈՒՍԱԿԱՆ «ՉԵԼՈՎԵԿ» ԹԱՏՐՈՆԻ «ԽԵՂԿԱՏԱԿԻ ԱՆԱՄՈՐՖՈԶՆԵՐ»
ՆԵՐԿԱՅՑՈՒՄՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅՖԵՍՏ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ
ՓԱՌԱՏՈՆԸ

  • 03-10-2008 19:05:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «Չելովեկ» շարժման թատրոնի «Խեղկատակի անամորֆոզներ» ներկայացմամբ հոկտեմբերի 4-ին Կ.Ստանիսլավսկու անուան ռուսական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «հայֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնը: Արդէն 6-րդ անգամ անցկացուող այս փառատոնի 8 օրերի ընթացքում երեւանեան 17 բեմահարթակներում կներկայացուեն աշխարհի 30 երկրների 45 թատերախմբերի 100 ներկայացումներ: Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից, Աուստրալիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իսրայելից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից Երեւան ժամանած թատերական խմբերը հայ հանդիսատեսին կներկայացնեն բազմաժանր` մնջախաղի, դրամատիկական, տիկնիկային, խամաճիկների, ինչպէս նաեւ ժամանակակից պարի թատրոնների լաւագոյն ներկայացումներ: Մինչեւ «հայֆեստ»-ի պաշտօնական բացումը, Շառլ Ազնաւուրի անուան հրապարակում տեղի կունենայ բացօթեայ ներկայացում եւ հանդիսութիւն, որին կմասնակցեն տարբեր թատերախմբեր: Փառատոնի կազմակերպիչները յայտնել են, որ փառատօնին ներկայ կգտնուեն հանրաճանաչ արուեստագէտներ, միջազգային փառատօնների նախագահներ, թատերագետներ, որոնք տեղում կանցկացնեն սեմինարներ եւ «կլոր սեղաններ»` նուիրուած Հայաստանում մշակոյթային քաղաքականութեան եւ արտմենեջմենթի զարգացմանը:
  -   Մշակոյթ