Արտաշատի քաղաքապետի ընտրություններում կքվեարկվեն երկու թեկնածուներ


Արտաշատի քաղաքապետի ընտրություններում կքվեարկվեն երկու թեկնածուներ

  • 27-06-2011 16:20:35   | Հայաստան  |  Քաղաքական
Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավարի հուլիսի 3-ին կայանալիք ընտրություններում մասնակցելու համար սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել եւս մեկ գրանցված թեկնածու` անկուսակցական, «Անտառի բարիքներ» ԱԿ նախագահ Թադեւոս Թադեւոսյանը: Արդյունքում, քվեարթերթիկներում ընդգրկված կլինի երկու թեկնածուի` Արտաշատի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադյանի եւ անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Քաջո Գրիգորյանի անունները: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» -ի թղթակցին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Տաթեւ Օհանյանը: Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում նախապես առաջադրվել էր 6 թեկնածու: Նրանցից երկուսն ինքնաբացարկ էին հայտնել մինչեւ գրանցումը, եւս երկուսը գրանցումից հետո` ինքնաբացարկ հայտնելու համար սահմանված ժամկետում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play