ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՖԻԴԵ-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ<br /> ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԵՆ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՖԻԴԵ-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԵՆ

  • 01-10-2008 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբերի 1-ի դրությամբ 100 լավագույն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Այն գլխավորում է Վեսելին Թոփալովը (Բուլղարիա` 2791): Առաջին եռյակում են նաեւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան` 2787) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա` 2786): Առաջին 7-յակում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա` 2786), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան` 2783), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան` 2772) եւ Լեւոն Արոնյանը (Հայաստան` 2757), որը մինչ այդ զբաղեցնում էր 12-րդ տեղը: Լավագույն 100-յակում են նաեւ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա, 13-րդ տեղ, 2732), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան, 42-րդ տեղ, 2679) եւ Գաբրիել Սարգսյանը (Հայաստան, 84-րդ տեղ, 2642): Կանանց դասակարգման աղյուսակը գլխավորում է Հուդիթ Պոլգարը (Հունգարիա` 2711): Առաջին անգամ հայ շախմատիստուհիներից լավագույն տասնյակում է հայտնվել Էլինա Դանիելյանը (2513): Լիլիթ Մկրտչյանը 38-րդն է (2443):
Նոյյան տապան  -   Սպորտ