ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ<br /> ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՄՐՑԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՄՐՑԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

  • 29-09-2008 14:18:00   | Բելոռուս  |  Սպորտ
ՄԻՆՍԿ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-27-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվեց բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշար, որին մասնակցեցին 7 երկրների 116 մարզիկներ: Հայաստանի 6 պատվիրակներից առավել վստահ մրցելույթներ ունեցան 52 կգ քաշայիններ Ալեքսան Շախյանը (Երեւան) եւ Ջոմիկ Տոնոյանը (Գյումրի): Նրանք հաջողությամբ հաղթահարեցին նախնական փուլի արգելքները եւ անցան եզրափակիչ: ՀՀ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց, որ հաղթողին որոշող թիմակիցների մենամարտը չափազանց դիտարժան էր եւ լարված: Միավորներով առավելության հասավ եւ 1-ին տեղը գրավեց Ալեքսան Շախյանը: Նա արժանացավ նաեւ լավագույն տեխնիկայի համար մրցանակին: Հայաստանի հավաքականի մյուս 4 ներկայացուցիչները կիսաեզրափակիչում իրենց հաշվին նույնպես հաղթանակ գրանցեցին:
Նոյյան տապան  -   Սպորտ