ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՄՐՑԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
29-09-2008 14:18:00 | Բելոռուս | Սպորտ
ՄԻՆՍԿ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-27-ին
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվեց բռնցքամարտի միջազգային
պատանեկան մրցաշար, որին մասնակցեցին 7 երկրների 116 մարզիկներ:
Հայաստանի 6 պատվիրակներից առավել վստահ մրցելույթներ ունեցան 52
կգ քաշայիններ Ալեքսան Շախյանը (Երեւան) եւ Ջոմիկ Տոնոյանը
(Գյումրի): Նրանք հաջողությամբ հաղթահարեցին նախնական փուլի
արգելքները եւ անցան եզրափակիչ:
ՀՀ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ
Ֆեդյա Ալեքսանյանը «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց, որ հաղթողին որոշող
թիմակիցների մենամարտը չափազանց դիտարժան էր եւ լարված:
Միավորներով առավելության հասավ եւ 1-ին տեղը գրավեց Ալեքսան
Շախյանը: Նա արժանացավ նաեւ լավագույն տեխնիկայի համար մրցանակին:
Հայաստանի հավաքականի մյուս 4 ներկայացուցիչները կիսաեզրափակիչում
իրենց հաշվին նույնպես հաղթանակ գրանցեցին: