«ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 45<br /> ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ 30 ԵՐԿՐՆԵՐԻՑ<br />


«ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 45
ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ 30 ԵՐԿՐՆԵՐԻՑ

  • 25-09-2008 16:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի 30 երկրի 45 թատերախմբերը հոկտեմբերի 4-12-ը Երեւանում կայանալիք «ՀայՖեստ» միջազգային 6-րդ միջազգային թատերական փառատոնի օրերին մայրաքաղաքի 17 բեմահարթակներում հանդես կգան 100 ներկայացումներով: Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից, Ավստրաիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իսրայելից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից Երեւան ժամանած թատերական խմբերը հայ հանդիսատեսին կներկայացնեն բազմաժանար` մնջախաղի, դրամատիկական, տիկնիկային, խամաճիկների, ինչպես նաեւ ժամանակակից պարի թատրոնների լավագույն ներկայացումներ: Ինչպես սեպտեմբերի 25-ի ասուլիսում հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, փառատոնին ներկա կգտնվեն հանրաճանաչ արվեստագետներ, միջազգային փառատոնների նախագահներ, թատերագետներ, որոնք տեղում կանցկացնեն սեմինարներ եւ «կլոր սեղաններ»` նվիրված Հայաստանում մշակութային քաղաքականությանը եւ արտմենեջմենթին: «ՀայՖեստ»-ի շրջանակներում, այս տարի առաջին անգամ կանցկացվի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոն, որի ընթացքում կցուցադրվեն ներկայացումներ մեծ գրողի ստեղծագործությունների մոտիվներով. 9 հայկական եւ 7 արտասահմանյան թատերախմբեր կներակայացնեն իրենց ներկայացումները: Կկազմակերպվի նաեւ Տիկնիկային եւ մանկական թատրոնների փառատոն: Փառատոնին այս տարի կմասնակցի համաշխարհային ճանաչում ունեցող դրամատուրգ Մարկ Ռավենհիլը (Միացյալ թագավորություն), ով այդ օրերին հայ դերասանների հետ համատեղ կբեմադրի իր «Կորուսյալ դրախտ» պիեսը: Փառատոնի ղեկավարը նշեց նաեւ, որ այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը փառատոնի կազմակերպման համար հատկացրել է 35 մլն դրամ: Տարածաշջանում տեղի ունեցող հակամարտությունների հետեւանքով եվրոպական 4-5 թատերախմբեր, մասնավորապես, Լատվիայից, Լիտվայից, Շվեդիայից, հրաժարվել են մասնակցել փառատոնին: Ինչպես նշեց Ա.Ղույկասյանը, մերժման նամակներում չի մատնանշվում, որ պատճառը քաղաքական է, սակայն «կուլուարներում խոսվում է, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play