ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGT26243095 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ<br /> ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ<br />


ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGT26243095 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ

  • 23-09-2008 15:58:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26243095 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է (մոտ 3,33 մլն ԱՄՆ դոլար) , իսկ պահանջարկը` 3,697 մլրդ դրամ, որից մրցակցային` 3,597 մլրդ դրամ, ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 960 մլն 96 319 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8,2211 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8,2500 տոկոս: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության, աճուրդին մասնակցել է 11 դիլեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play