ՀՀ ԿԲ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՀՀ-Ի ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՄԱՍԾԲԵ-Ի<br /> ԿԲ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ<br />


ՀՀ ԿԲ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՀՀ-Ի ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՄԱՍԾԲԵ-Ի
ԿԲ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ

  • 19-09-2008 20:48:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 20-24-ին գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) դիտորդ խորհրդի հերթական նիստին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհրդի նիստում քննարկվելու են միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության, հիփոթեքային շուկայի եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման վարկային ծրագրերի հարցերը: Ա.Ջավադյանը Ֆրանկֆուրտում հանդիպելու է նաեւ Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 25-27-ին նա մասնակցելու է Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ բալկանյան երկրների (ՄԱՍԾԲԵ) կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 20-րդ նիստին: Այս նիստում քննարկվելու են «Սպառողներ, թափանցիկություն եւ ֆինանսական հատվածի անկայունություն», «Կապիտալի ազատականացում. խնդիրներ եւ մարտահրավերներ» ու «Ֆինանսական կայունության հաշվետվություններ. ինչպես դիմագրավել նոր մարտահրավերներին» թեմաները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն