ԵՐԵՎԱՆՈՒՄ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱԿ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱԿ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 17-09-2008 14:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 19-ին Երեւանի պետական համալսարանի պուրակի հարակից տարածքում ՄԱԿ-ի Հայաստանի ասոցիացիայի եւ Շախմատի հանրապետական ակադեմիայի նախաձեռնությամբ կանցկացվի ՄԱԿ-ի գավաթի խաղարկությունը: Այն դարձել է ավանդական եւ կանցկացվի 4-րդ տարին անընդմեջ: Խաղասեղանների մոտ կնստեն Հայաստանի բոլոր քաղաքների, ինչպես նաեւ Երեւանի շախմատային օջախների մինչեւ 12 տարեկան առաջատար պատանիները: Նրանցից բացի, 15-ական մրցակիցների հետ միաժամանակյա խաղաշարով հանդես կգան գրոսմայստերներ, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարի հաղթող Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play