ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 44-ՐԴՆ Է<br /> 181 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ<br />


ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 44-ՐԴՆ Է
181 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

  • 11-09-2008 17:42:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2009» տարեկան 6-րդ զեկույցում ներառված 181 երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը: Անցյալ տարի 178 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել էր 41-րդ տեղը: Ըստ զեկույցի, տարվա ընթացքում երկրի դատական համակարգը վերակազմակերպվել է, կատարելագործվել է դատավարական օրենսգիրքը: Հեշտացվել է պայմանագրերի կիրարկումը` մեկ ընթացակարգ վերացնելու եւ առեւտրային վեճերի կարգավորման համար պահանջվող ժամանակի կրճատման շնորհիվ: Հայաստանը զգալիորեն կրճատել է Երեւանում շինարարական թույլտվությունների ստացման ծախսը` վերացնելով նախագծման իրավունքի ձեռք բերման համար պարտադիր վճարները: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, զեկույցի կազմման համար երկրների տնտեսությունները գնահատվում են ըստ գործարարության կարգավորման տասը` բիզնես սկսելու, շինարարական թույլտվությունների, աշխատակիցներ վարձելու, գույքի գրանցման, վարկ ստանալու, ներդնողների պաշտպանության, սահմանային առեւտրի, պայմանագրերի կիրարկման եւ բիզնեսը փակելու կանոնակարգերի ոլորտներում առաջընթացի ցուցանիշների:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play