ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲՈՒԴԴԱՅԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՐՁԱՆ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲՈՒԴԴԱՅԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՐՁԱՆ

  • 09-09-2008 18:50:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուդդայի հսկայական արձան է հայտնաբերվել Աֆղանստանի կենտրոնական մասում, հաղորդում է BBC-ին: Հնագետների տվյալներով, քնած Բուդդայի այդ 19 մետրանոց արձանը թվագրվում է մեր թվարկության երրորդ դարով: Արձանը գտնվում է Բամիան նահանգում Բուդդայի աշխարհահռչակ արձանների ավերակներից ոչ հեռու: Արձանի կողքին հայտնաբերվել են նաեւ մետաղադրամներ եւ խեցեղեն:
Նոյյան տապան  -   Միջազգային