2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ<br /> 33,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
33,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 27-08-2008 07:12:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի եկամուտների 79,4%-ը ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին, պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 2,9%-ը, պարտադիր սոցիալական ապահովության վճարները` 13,3%-ը, պաշտոնական դրամաշնորհները` 0,7%-ը, այլ եկամուտները` 3,7%-ը: «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները նշված ժամանակահատվածում կազմել են ավելի քան 9,1 մլրդ դրամ (մոտ 29,66 մլն ԱՄՆ դոլար)` նախորդ տարվա 6,7 մլրդ դրամի դիմաց: ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա առաջին յոթ ամիսներին ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են ավելի քան 328,6 մլրդ դրամ, ինչով 76,9%-ով ապահովվել է իննամսյա ծրագիրը եւ 55,3%-ով` տարեկան ծրագիրը: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 33,1%-ով կամ 81,8 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով (բացառությամբ պարզեցված հարկի) արձանագրվել են աճի բարձր տեմպեր: 2008թ.-ի հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջե մուտքագրված ավելացված արժեքի հարկի ծավալը կազմել է ավելի քան 170,6 մլրդ դրամ, ինչով ապահովվել է հարկային եկամուտների 51,9%-ը: Նշված գումարից 109,7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 60,9 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 43,3%-ով կամ շուրջ 51,6 մլրդ դրամով: Ընդ որում, ավելացել են եւ' ներմուծումից, եւ' ներքին շրջանառությունից ստացվող գումարները: Նշված ժամանակահատվածում ակցիզային հարկի գծով մուտքերը կազմել են շուրջ 24,5 մլրդ դրամ, ինչով ապահովվել է հարկային եկամուտների 7,4%-ը: Մասնավորապես, հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 17,1 մլրդ դրամ, որից 7,6 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 7,1 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 7,3 մլրդ դրամ, որից 3,3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 11,5%-ով կամ ավելի քան 2,5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բենզինի ու ծխախոտի ներմուծումից եւ տեղական արտադրության ծխախոտի իրացումից ստացված մուտքերի աճով: Ակցիզային հարկի աճ է արձանագրվել նաեւ ներմուծվող եւ տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների իրացումից: 2007թ.-ի առաջին յոթ ամիսներին պետբյուջեի հարկային եկամուտների 16,3%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին, որի ծավալը կազմել է շուրջ 53,4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի գծով մուտքերն աճել են 24,4%-ով կամ շուրջ 10,5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պետական կազմակերպությունների, նվազագույն շահութահարկի վճարման պահանջից ելնելով մեկ տոկոս դրույքաչափով վճարումների եւ ֆինանսավարկային կազմակերպությունների վճարած շահութահարկի աճով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն