ԱՄՆ-Ը ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԶԻՄԲԱԲՎԵԻ ԴԵՄ<br />


ԱՄՆ-Ը ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԶԻՄԲԱԲՎԵԻ ԴԵՄ

  • 22-08-2008 18:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միացյալ Նահանգները գործի են դրել առաջին ֆինանսատնտեսական պատժամիջոցները Զիմբաբվեի դեմ: Այսօրվանից Զիմբաբվեի բանկերը կորցրել են իրենց հաճախորդներին American Express-ի ճանապարհային չեկեր տրամադրելու հնարավորությունը: Բանկային տոմսերի այս տեսակը լայնորեն շրջանառվում է Աֆրիկայում, հաղորդում է «Ֆայնենշլ թայմսը»: Ինչպես ընդգծում է պարբերականը, ԱՄՆ-ի ֆինանսական իշխանությունների այս քայլը իրենից ներկայացնում է «պատժի եղանակ», որը վերաբերում է բոլոր զիմբաբվեցիներին, այլ ոչ թե միայն պետական պաշտոնյաներին: Միաժամանակ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան դադարեցրել են աջակցությունը Զիմբաբվեի պետական խոշորագույն բանկերից մեկի` ZB Bank-ի թղթակցային հաշիվներին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play