2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ<br /> 34,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
34,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 16-08-2008 18:52:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են ավելի քան 275 մլրդ դրամ (մոտ 894,1 մլն ԱՄՆ դոլար), ինչով կիսամյակային ծրագիրն ապահովվել է 105,1%-ով, իսկ տարեկան ծրագիրը` 47,3%-ով: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 34,9%-ով կամ 71,1 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով (բացառությամբ պարզեցված հարկի) արձանագրվել են աճի բարձր տեմպեր: ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության տվյալներով, այս տարվա հունվա-հունիսին ավելացված արժեքի հարկը կազմել է ավելի քան 141,6 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների 51,5%-ը: Նշված գումարից 88,4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 53,2 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 46,3%-ով կամ շուրջ 44,8 մլրդ դրամով: Ընդ որում, ավելացել են ե'ւ ներկրումից, ե'ւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները: Այս տարվա առաջին կիսամյակում ակցիզային հարկի մուտքերը կազմել են շուրջ 20,9 մլրդ դրամ, ինչով ապահովվել է հարկային եկամուտների 7,6%-ը: Մասնավորապես, հանրապետություն ներկրված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 14,2 մլրդ դրամ, որից 6,3 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 5,8 մլրդ դրամը` ծխախոտի ներկրումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 6,7 մլրդ դրամ, որից շուրջ 3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 16,9%-ով կամ ավելի քան 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բենզինի ու ծխախոտի ներկրման եւ տեղական արտադրության ծխախոտի իրացման գծով մուտքերի աճով: Ակցիզային հարկի աճ է արձանագրվել նաեւ ներկրվող եւ տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների գծով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play