ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

  • 01-08-2008 16:08:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա հունիսի 1-ից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն («Հարավկովկասյան երկաթուղիներ») 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Ռուսաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին, որը պարտավորվել է այդ տարիների ընթացքում համակարգում ներդնել շուրջ 174,5 մլրդ դրամ, ընդ որում 59,3 մլրդ դրամը` առաջիկա հինգ տարիներին: Շարժակազմի ձեռք բերման համար ընկերությունը նախատեսել է ներդնել 8 մլրդ դրամ: Այս մասին օգոստոսի 1-ի ասուլիսում հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ըստ նրա, միջքաղաքային երկաթուղային հաղորդակցությունը զարգացնելու նպատակով կառավարչի կողմից արդեն ձեռք են բերվել հինգ էլեկտրագնացքներ, ինչը հնարավորություն կտա օգոստոսի 2-ից վերաբացել Գյումրի-Պեմզաշեն-Արթիկ, Երեւան-Երասխ, իսկ օգոստոսի 3-ից` Գյումրի-Երեւան կանոնավոր ուղերթները: Նշվեց, որ հուլիսի 12-ից իրականացվում է Երեւան-Ծովագյուղ ուղերթը: Բացի այդ, 1000 բեռնատար վագոնների եւ 23 էլեկտրագնացքների վերանորոգման համար «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն արդեն պայամանգիր են կնքել վրացական ընկերության հետ: Գ.Սարգսյանը հայտնեց նաեւ, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ եռակողմ` Հայաստան, Իրան, Ռուսաստան, բանակցությունները դեռ շարունակվում են: Նշվեց, որ Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական կազմակերպությունները նույնպես դրական են գնահատում այդ քայլը եւ նույնիսկ պատրաստ են մասնակցել ծրագրի համաֆինանսավորմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն