«ՅՈՒՆԻԱՍՏՐՈՒՄ» ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԸՆԴԼԱՅՆԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ<br />


«ՅՈՒՆԻԱՍՏՐՈՒՄ» ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԸՆԴԼԱՅՆԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

  • 26-07-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈեւեւԱՆ ՏԱՊԱՆ: «Յունիաստրում» բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը եւ ավտոտրանսպորտի միջոցների ապահովագրության բնագավառում Ռուսաստանի Դաշնության առաջատար ընկերություններից մեկի` «ՌԵՍՕ-գարանտիա»-ի, գլխավոր տնօրեն Սերգեյ Սարկիսովը որոշել են Հայաստանում ստեղծել նոր համատեղ ապահովագրական ընկերություն: Այս մասին հուլիսի 26-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտնեց «Հայաստանի գլոբալ մրցունակությունը. համազգային ներդրումային ծրագրեր» թեմայով գործարար համաժողովի մասնակից Գ.Զաքարյանը: Ըստ նրա, նոր ընկերության սկզբնական կապիտալը կկազմի շուրջ 1 մլն. ԱՄՆ դոլար: Այն հիմնականում կզբաղվի անշարժ գույքի եւ ապառիկ գնված ավտոմեքենաների ապահովագրությամբ: Հայաստանում ներդրումների փորձ ունեցող Գ.Զաքարյանի կարծիքով, Հայաստանում ներդրումների համար լավ պայմաններ են ստեղծված: «Մենք կշարունակենք զարգացնել մեր «Յւունիբանկ»-ը եւ, բացի այդ, մտադիր ենք զարգացնել նախագծեր անշարժ գույքի առքուվաճառքի բնագավառում, մասնավորապես, «Ամիրյան պլազա»-ում, որում արդեն 20 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում ենք կատարել»,- ասած նա: Գործարարը հայտնեց նաեւ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու իր ցանկության մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն