ԼԻԲԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՇՎԵՅՑԱՐԻԱ<br />


ԼԻԲԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՇՎԵՅՑԱՐԻԱ

  • 24-07-2008 18:50:00   |   |  Միջազգային
ՏՐԻՊՈԼԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիան որոշում է ընդունել դադարեցնել նավթի առաքումը Շվեյցարիա` ի նշան բողոքի լիբիական առաջնորդ Մուամար Քադդաֆիի որդու ձերբակալության դեմ: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով ծովային փոխադրումների լիբիական ազգային ընկերության հայտարարությունը: Դիվանագիտական սկանդալը երկու երկրների միջեւ բռնկել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ժնեւում ձերբակալվեցին Աննիբալ (Հաննիբալ) Քադդաֆին եւ նրա կինը: Երկուսն էլ մեղադրվում են իրենց իջեւանած հյուրանոցի ծառայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային