ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԵՐԿՐԻ<br /> ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԵՐԿՐԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻՆ

  • 22-07-2008 14:35:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները հավանություն են տվել երկրի սահմանադրության բարենորոգման մասին օրենքին: Որոշումն ընդունվել է Վերսալում համատեղ նիստի ժամանակ` 539 «կողմ», 357 «դեմ» ձայներով: Որոշման ընդունման համար, Ֆրանսիայի սահմանադրության համաձայն, պահանջվում էր ներկաների ձայների երեք հինգերորդը: Տվյալ քվորումը ձեռք է բերվել ընդամենը մեկ ձայնի առավելությամբ: Ընդունված օրենքը չափազանց կարեւոր ուղղումներ է մտցնում երկրի սահմանադրության մեջ: Այդ թվում արգելում է հանրապետության նախագահի ընտրությունը անընդմեջ երկու ժամկետից ավելի: Ընդ որում ընդլայնվում են խորհրդարանի լիազորությունները, որը վետոյի իրավունք է ստանում պետության ղեկավարի կողմից կատարված կարեւորագույն նշանակումների նկատմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային