ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ ՉԷ ԻՐԱՔԻՑ ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼ<br />


ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ ՉԷ ԻՐԱՔԻՑ ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼ

  • 22-07-2008 14:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի եւ Իրաքի երկարաժամկետ հարաբերությունների մասին ռազմավարական համաձայնագրում չի հիշատակվի ամերիկյան զորքերի դուրս բերման ժամկետը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Դանա Պերինոն: Ըստ նրա, համաձայնագրում գրանցված կլինի միայն «ցանկալի ժամկետ», երբ ծրագրվում է իրաքցիներին լրիվ հանձնել անվտանգության վերահսկողությունը երկրում: Ընդ որում Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման որեւէ գրանցված ժամկետ չի լինի:
Նոյյան տապան  -   Միջազգային