«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ<br />


«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

  • 21-07-2008 19:05:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հաշվի առնելով Մոսկվայի կառույցների պատրաստության մակարդակը, ենթակառուցվածքի զարգացածությունը եւ «Եվրատեսիլ-2009» մրցույթի անցկացման ծախսերը նվազագույնի հասցնելու հնարավորությունը, այդ խոշոր միջոցառումը կանցկացվի Մոսկվայում: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՌԴ կառավարության նախագահության նիստում հայտարարել է վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա հանձնարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովին ներկայացնել այդ միջոցառմանը նախապատրաստվելու ծրագիր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play