ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ 30-ԻՑ ԱՎԵԼԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ 30-ԻՑ ԱՎԵԼԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ

  • 21-07-2008 15:11:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի Բելուջիստան նահանգում ռազմական գործողության ընթացքում սպանվել են նվազագույնը 33 զինյալներ: Բանակը կորցրել է 9 զինվոր: Այս մասին հաղորդել են տեղի լրատվական գործակալությունները: Սահմանապահ կորպուսի զորքերը մարտական ուղղաթիռների աջակցությամբ վերջին երկու օրերին գործողություն են իրականացրել Դերա Բուգտի քաղաքի շրջանում: Ձերբակալվել են վիրավորված մոտ տասը գրոհայիններ: Առգրավվել է սպառազինության եւ զինամթերքի մեծ պահեստ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play