ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

  • 21-07-2008 15:04:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջորջ Բուշը երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի այցով Վաշինգտոնում գտնվող Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուին եւ վարչապետ Հաշիմ Տաչիին, հաղորդել է ԱՄՆ-ի նախագահի մամլո ծառայությունը: Ուրբաթ օրը Սեյդիուին եւ Տաչիին Պենտագոնում ընդունել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ պետդեպարտամենտում կայացել է նրանց հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: «ԱՄՆ-ի նախագահը անհամբերությամբ է սպասում նախագահ Սեյդիուի եւ վարչապետ Տաչիի հետ հանդիպմանը` որպես անկախ Կոսովոյի առաջնորդներ նրանց ԱՄՆ առաջին այցի ժամանակ»,- ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդման մեջ, որի տվյալներով Սեյդիուի եւ Տաչիի հետ բանակցությունները թույլ կտան Բուշին քննարկել «իր վճռական աջակցությունը Կոսովոյի կառավարության ջանքերին կառուցելու ժողովրդավարական, բարգավաճող բազմազգ պետություն այնպիսի հաստատություններով, որոնք կծառայեն Կոսովոյի բոլոր քաղաքացիներին»:
Նոյյան տապան  -   Միջազգային