ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐԱՅԱՆ. «ԵՐՐՈՐԴ ՁԻԱՎՈՐԸ» ՎԱՎԵՐԳԱՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ<br /> ՆՊԱՏԱԿՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ<br /> ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ<br />


ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐԱՅԱՆ. «ԵՐՐՈՐԴ ՁԻԱՎՈՐԸ» ՎԱՎԵՐԳԱՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ
ՆՊԱՏԱԿՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

  • 17-07-2008 19:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատմության մեջ երեւի թե առաջին դեպքն էր, որ հայկական վավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ անշլագ էր: «Մոսկվա» կինոթատրոնի փոքր` 30-տեղանոց դահլիճը հուլիսի 17-ին չբավականացրեց երիտասարդ կինոռեժիսոր Գոռ Բաղդասարյանի «Երրորդ ձիավորը» վավերագրական ֆիլմի ցուցադրության համար: Հանդիսատեսի մեծ մասը մնաց սրահի դռների մոտ կանգնած, ուստի փառատոնի կազմակերպիչները ցուցադրության լրացուցիչ օր նշանակեցին հուլիսի 18-ին` արդեն Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի 300-տեղանոց դահլիճում: Կինոնկարի առաջին ցուցադրությունը կայացել էր հուլիսի 16-ին Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում եւ նույնպես անցել լեփ-լեցուն սրահում: Գոռ Բաղդասարյանի խոսքերով, ինքը երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին. անցյալ տարի «Ընթրիքի ժամը» կինոնկարը արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: «Երրորդ ձավորը» կինոնկարը ներկայացված է փառատոնի արտամրցութային ծրագրում: Այն նկարահանվել է «Ոսկե ծիրան»-ի Կինոյի զարգացման հիմնադրամի աջակցությամբ եւ միտված է հայ իրականության մեջ տեղ գտած արատավոր ու բացասական մի երեւույթի` անհանդուրժողականության վերացմանը: 1 ժամ 10 րոպեանոց վավերագրական այս ֆիլմի սյուժեն զարգանում է հարցազրույցների միջոցով, որոնք անցկացվել են տարբեր խավի եւ տարբեր տարիքի մարդկանց շրջանում. զրույցների թեման ընդգրկում է սեռային տարբերություններից մինչեւ տեղանքային, քաղաքական ու այլ հարցեր, երբ մի խումբ չի հանդուժում մի այլ խմբի, օրինակ` հայ երիտասարդները չեն հանդուժում պարսիկ ուսանողների, որոնք սովորում են հայկական բուհերում եւ գրավում իրենց տեղերը, գյումրեցին խոսում է երեւանցու մասին, թե նրանք ավելի լավ են ապրում, իսկ իրենք` ոչ: Երիտասարդ ռեժիսորը համոզված է, որ Ֆիլմը նպատակային է եւ փորձում է ցույց տալ, թե ինչ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ առճակատման հասնող անհանդուրժողականությունն ու ատելությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play