ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐԱՅԱՆ. «ԵՐՐՈՐԴ ՁԻԱՎՈՐԸ» ՎԱՎԵՐԳԱՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ<br /> ՆՊԱՏԱԿՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ<br /> ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ<br />


ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐԱՅԱՆ. «ԵՐՐՈՐԴ ՁԻԱՎՈՐԸ» ՎԱՎԵՐԳԱՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ
ՆՊԱՏԱԿՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ
ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

  • 17-07-2008 19:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի պատմութեան մէջ երեւի թէ առաջին դէպքն էր, որ հայկական վաւերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ անշլագ էր: «Մոսկուա» կինոթատրոնի փոքր` 30-տեղանոց դահլիճը յուլիսի 17-ին չբավականացրեց երիտասարդ կինոռեժիսոր Գոռ Բաղդասարեանի «Երրորդ ձիավորը» վաւերագրական ֆիլմի ցուցադրության համար: Հանդիսատեսի մեծ մասը մնաց սրահի դռների մօտ կանգնած, ուստի փառատոնի կազմակերպիչները ցուցադրության լրացուցիչ օր նշանակեցին յուլիսի 18-ին` արդէն Հովհ.Թումանյանի անուան տիկնիկային թատրոնի 300-տեղանոց դահլիճում: Կինոնկարի առաջին ցուցադրությունը կայացել էր յուլիսի 16-ին Հայաստանի թատերական գործիչների միութեան դահլիճում եւ նույնպես անցել լեփ-լեցուն սրահում: Գոռ Բաղդասարեանի խօսքերով, ինքը երկրորդ անգամ է մասնակցում փառատօնին. անցեալ տարի «Ընթրիքի ժամը» կինոնկարը արժանացել է ժիւրիի յատուկ մրցանակին: «Երրորդ ձավորը» կինոնկարը ներկայացուած է փառատոնի արտամրցութային ծրագրում: Այն նկարահանուել է «Ոսկէ ծիրան»-ի Կինոյի զարգացման հիմնադրամի աջակցութեամբ եւ միտուած է հայ իրականութեան մէջ տեղ գտած արատաւոր ու բացասական մի երեւոյթի` անհանդուրժողականության վերացմանը: 1 ժամ 10 րոպէանոց վաւերագրական այս ֆիլմի սյուժեն զարգանում է հարցազրոյցների միջոցով, որոնք անցկացուել են տարբեր խաւի եւ տարբեր տարիքի մարդկանց շրջանում. զրույցների թեման ընդգրկում է սեռային տարբերութիւններից մինչեւ տեղանքային, քաղաքական ու այլ հարցեր, երբ մի խումբ չի հանդուժում մի այլ խմբի, օրինակ` հայ երիտասարդները չեն հանդուժում պարսիկ ուսանողների, որոնք սովորում են հայկական բուհերում եւ գրաւում իրենց տեղերը, գյումրեցին խոսում է երեւանցու մասին, թէ նրանք աւելի լաւ են ապրում, իսկ իրենք` ոչ: Երիտասարդ ռեժիսորը համոզուած է, որ Ֆիլմը նպատակային է եւ փորձում է ցոյց տալ, թէ ինչ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ առճակատման հասնող անհանդուրժողականությունն ու ատելութիւնը:
  -   Մշակոյթ