ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՆԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾ<br /> ԼԻԲԱՆԱՆՑԻ ԱՀԱԲԵԿՉԻՆ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՆԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾ
ԼԻԲԱՆԱՆՑԻ ԱՀԱԲԵԿՉԻՆ

  • 17-07-2008 17:26:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի հատուկ ծառայությունները կոչնչացնեն լիբանանցի ահաբեկիչ Սամիր Կունտարին, որն ազատ է արձակվել Իսրայելի եւ «Հզբոլլահի» գործարքի շրջանակում: Իսրայելական հետախուզության ներկայացուցիչը Ma'ariv թերթին հայտնել է, որ Կունտարը սահմանն անցնելու պահից վերածվել է քայլող թիրախի, քանի որ «բանտից Կունտարի դուրս գալուց հետո մենք ոչ մի պարտավորություն չունենք նրա առնչությամբ, եւ մենք հաշիվները նրա հետ կմաքրենք»: Դրանից բացի ազատ արձակելուց առաջ Կունտարին նախազգուշացրել են, որ չարժե բանտը լքել, «քանզի ազատությունը կարող է վնասակար լինել նրա առողջության համար»:
Նոյյան տապան  -   Միջազգային