ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 9 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ<br />


ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 9 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

  • 16-07-2008 19:41:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ԳՐՈԶՆԻ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շալի բնակավայրում (Չեչնիա) զինամթերքի պայթյունի հետեւանքով զոհվել է 9 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 զինծառայող: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Հյուսիս-կովկասյան զինվորական օկրուգի շտաբի հաղորդումը, պայթյունը տեղի է ունեցել տանկից զինամթերքը ավտոմեքենան բեռնելիս, ենթադրաբար դետոնացիայի հետեւանքով: Պայթյունից անմիջապես հետո զոհվել է յոթ զինծառայող, եւս երկուսը վախճանվել են հիվանդանոցում:
Նոյյան տապան  -   Միջազգային