ՄԵԾԱՑԵԼ ԵՆ ATLANTIK FORFAITERIUNGS AG-Ի ԿՈՂՄԻՑ<br /> «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-ԻՆ ՏՐԱՄԱԴՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ<br /> ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ<br />


ՄԵԾԱՑԵԼ ԵՆ ATLANTIK FORFAITERIUNGS AG-Ի ԿՈՂՄԻՑ
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-ԻՆ ՏՐԱՄԱԴՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ
ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  • 15-07-2008 14:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարական Atlantik Forfaiterungs AG ընկերության կողմից «Արդշինինվեստբանկ»-ին տրամադրվող արտաքին առեւտրի ֆինանսավորմանն ուղղված վարկային գծի սահմանաչափը մեծացվել է` կազմելով 2,5 մլն ԱՄՆ դոլար, մինչեւ 5 տարի մարման ժամկետով: Ըստ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի մամլո ծառայության հաղորդագրության, վարկային գծի պայմանների վերանայման մասին որոշումն ընդունվել է հունիսի 16-ին Atlantik Forfaiterungs AG ընկերության տնօրեն Պիտեր Դորնաուերի հետ կայացած բանակցություններից հետո: Atlantik Forfaiterungs AG ընկերությունը, որի հետ «Արդշինինվեստբանկ»-ը համագործակցում է 2006 թվականից, զբաղվում է արտահանման եւ ներմուծման կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկաժամկետ գործունեության ֆինանսավորմամբ: Այն հանդիսանում է եվրոպական ֆորֆեյթինգային շուկայի առաջատար եւ փորձառու ընկերություններից մեկի` German Oetker Group կազմակերպության, անդամ, որը 1960-ական թվականներից ակտիվ գործունեություն է իրականացնում բանկային, ապահովագրական, սննդի արդյունաբերության եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտներում: Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանի խոսքերով, «համագործակցությունը նմանատիպ փորձառու կազմակերպությունների հետ հնարավորություն է տալիս է'լ ավելի բարձրացնել մեր հաճախորդների սպասարկման մակարդակը, մատուցել եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան ֆինանսական ծառայություններ` պահպանելով «Արդշինինվեստբանկ»-ի ՀՀ բանկային շուկայում ձեռք բերած վստահելի եւ կայուն բանկի համբավը»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն