ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ<br /> ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ<br />


ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

  • 14-07-2008 15:10:00   | Շվեյցարիա  |  Միջազգային
ԺՆԵՎ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Դորիս Լոյտհարդը մտադիր է բողոք ներկայացնել այն առնչությամբ, որ իրեն խուզարկել են Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, հաղորդում է շվեյցարական ATS գործակալությունը: Շաբաթ օրը, ՌԴ կատարած իր մեկշաբաթյա այցից վերադառնալիս, Լոյտհարդը իր համար անսպասելի դժվարությունների է հանդիպել «Պուլկովո» օդանավակայանում ստուգում անցնելիս: Մինչեւ նստեցման գոտի թույլ տալը նախարարին խնդրել են հանել կոշիկները, որպեսզի դրանք անցկացնեն սքաներով, եւ անցնել մետաղորսիչի շրջանակով: Շվեյցարիայի ներկայացուցչուհին վրդովվել է նման վերաբերմունքից եւ հրաժարվել ենթարկվել: Սակայն օդանավակայանի աշխատակիցները մնացել են անդրդվելի` չնայած ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանի միջամտությանը: Արդյունքում Լոյտհարդը, ինչպես եւ պատվիրակության երկու տասնյակ անդամները, ստիպված են եղել հանել կոշիկները: Այնուհետեւ նա անցել է մետաղորսիչով եւ «ենթարկվել շոշափման» անվտանգության ծառայության աշխատակցի կողմից: Նախարարի ինքնաթիռի թռիչքը Սանկտ Պետերբուրգից մոտավորապես 20 րոպեով ուշացել է:
Նոյյան տապան  -   Միջազգային