ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ<br />


ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

  • 11-07-2008 16:58:00   | Մոնղոլիա  |  Միջազգային
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քննչական մեկուսարանում գտնվող Մոնղոլական «Քաղաքացիական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բատզանդանը հացադուլ է հայտարարել: Ուլան-Բատորում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով նրան սպառնում է մահապատիժ կամ մինչեւ 25 տարվա բանտարկություն: Բատզանդանը ձերբակալվել է մեկ շաբաթ առաջ Պետական քննչական վարչությունում, որտեղ նա ներկայացել էր ծանուցագրով «վերջերս տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ ցուցմունքներ տալու համար»: Բատզանդանը եւ նրա տեղակալ Մագնայը Մոնղոլիայի խորհրդարանական ընտերություններից հետո հայտարարել էին ընտրությունների արդյունքների «կեղծման» մասին: Ընտրություններում հաղթել էր կառավարող Մոնղոլական ժողովրդա-հեղափոխական կուսակցությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային