ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ
09-07-2008 18:55:00 | Ֆրանսիա | Միջազգային
ՓԱՐԻԶ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի հարավում գտնվող
միջուկային օբյեկտում տեղի է ունեցել չհարստացված ուրան պարունակող
թափոնների արտահոսք, հաղորդում է BBC-ն:
Մեկ լիտրում 12 գրամ չհարստացված ուրան պարունակող 30 հազար
լիտր հեղուկ է ներծծվել հողի մեջ, թափոնները նաեւ լցվել են երկու
գետերի մեջ:
Արտահոսքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան «Տրիկաստեն»
ատոմային էլեկտրակայանի համալիրի ստորաբաժանումներից մեկում, որը
գտնվում է Ֆրանսիայի հարավում` Ավինյոն քաղաքից 40 կմ
հեռավորությամբ:
Իշխանությունների հայտարարությամբ, բնակչության համար ռիսկը
մեծ չէ, սակայն արգելվել է տեղի բնակիչներին ձուկ որսալ, լողալ եւ
օգտագործել ջրհորների ջուրը: