ՔԱԲՈՒԼՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ է ԱՎԵԼԻ ՔԱՆ 40 ՄԱՐԴ<br />


ՔԱԲՈՒԼՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ է ԱՎԵԼԻ ՔԱՆ 40 ՄԱՐԴ

  • 07-07-2008 15:35:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկության հետեւանքով զոհվել է 41 մարդ: Այս մասին հայտարարել են աֆղանական ոստիկանության ներկայացուցիչներ: Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է Հնդկաստանի դեսպանատան մոտ, որը գտնվում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության շենքի անմիջական հարեւանությամբ: Պայթյունի պահին դեսպանատան մոտ հավաքված է եղել աֆղանցիների բազմություն, որոնք սպասում էին հնդկական վիզաներ ստանալուն: Ոչ ոք առայժմ չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային